Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը Ասկերանի հատվածում կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15֊ի լույս 16֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի տարածած տեղեկությունը հերքել էր նաև Հայաստանի պաշտպնության նախարարությունը։