Անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Հնդկաստան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան, հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Նոյեմբերի 18-19-ը Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին»,- ասված է հաղորդագրությունում։

Այցի շրջանակներում Գրիգորյանն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:

Մեկնաբանել