11-ամյա Մանվել Արզումանյանը Արցախի Ասկերան քաղաքից է։ 2021-ից հաճախում է տեղի Արմաթ ինժեներական լաբորատորիա։ Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Արմաթի առաջին մարզային ցուցահանդեսը, որի ընթացքում Արցախի «Արմաթ» ինժեներական աշխատանոցները ներկայացրին իրենց նախագծերը։ Տեխնոկիրակիի ընթացքում կազմակերպվեց «ՍեՌոբ» ռոբոտաշինության մրցույթ։ Երեխաների պատրաստած ռոբոտները պետք է հաղթահարեին նրանց առջև դրված խնդիրները։
Ռոբոտները մրցեցին Ստեփանակերտում․ Արմաթի առաջին ցուցահանդեսն Արցախում
Article Published:
16 Նոյեմբեր, 2022 12:05
Comments Off on Ռոբոտները մրցեցին Ստեփանակերտում․ Արմաթի առաջին ցուցահանդեսն Արցախում