«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Ստեփանակերտի «Թումո»-ում զրուցել է ՍիվիլՆեթի արցախյան թիմի լրագրող Սիրանուշ Ադամյանի հետ։ Մարի Լու Փափազյանն անդրադառնում է Արցախում անցկացված ծնողական շաբաթին, 44-օրյա պատերազմից հետո առաջացած խնդիրներին ու առաջիկա ծրագրերին։
«Թումո»-ի համար կարևոր է նաև մեծահասակների համար ծրագիր պատրաստելը․ Մարի Լու Փափազյան
-
Ադրբեջանում Meydan TV-ի յոթ լրագրող է ձերբակալվել՝ մաքսանենգության և Հայաստանին
Այթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանում Meydan TV-ի յոթ լրագրող է ձերբակալվել՝ մաքսանենգության և Հայաստանին աջակցելու մեղադրանքներով։ Meydan TV-ի դեմ արշավը սկսվեց դեկտեմբերի 6-ին՝ Դեկո մականունով հայտնի լրագրող Ռամին Ջաբրայիլզադայի ձերբակալությամբ։ Ջաբրայիլզադայի փաստաբան Նեմաթ Քարիմովի խոսքով, իր վստահորդին կանգնեցրել են օդանավակայանից տուն վերադառնալիս։ Ոստիկանությունը բռնագրավել է նրա գումարները և պնդել, թե նա երկիր է ներմուծել արտարժույթի անօրինական քանակություն։ Ջաբրայիլզադան հայտարարել է, որ ոստիկանությունն իր գումարներին ավելացրել է սեփական միջոցները՝ այդ քանակին հասնելու համար։ Մաքսանենգության կամ արտարժույթի հետ կապված այլ հանցագործությունների մեղադրանքները բազմիցս կիրառվել են անկախ լրագրողների կամ այլոց դեմ, որոնք Իլհամ Ալիևի կառավարության թշնամի են ընկալվում։ Թափդիգ կեղծանունով Meydan TV-ի համար […]
-
ԿԸՀ-ն հաստատել է «Եվրաքվեի» ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ «ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում։ Վավեր ստորագրությունները կազմել է 52 351»,- ասված է հաղորդագրությունում։ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։ Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքը նախաձեռնել է արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
-
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում շատ խոչընդոտների են բախվում.
«Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով». ասված է ՀՀ Սահմանադրությունում։ Իրականում սփյուռքահայերի համար քաղաքացիություն ստանալը հեշտ գործընթաց չէ, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը։ Ավետիքյանի խոսքով՝ ազգությամբ հայերի հեշտացված կարգն իրականում երբեմն դառնում է բարդ՝ հատկապես փաստաթղթային առումով։ «Պահանջներից մեկն այն է, որ ազգությամբ հայը, որը դառնա Հայաստանի քաղաքացի, պետք է ապացուցի, որ նա հայ է։ Ապացուցման հիմնական մեխանիզմը մկրտված լինելն է՝ որպես հայ քրիստոնյա։ Մենք ունենք երեք հիմնական եկեղեցիներ, որտեղ հայերը մկրտված կարող են լինել՝ Առաքելական եկեղեցի, Կաթողիկե ու Բողոքական. այս երեք եկեղեցիներից մեկում պետք է մկրտված լինի։ Մի կողմ դնենք […]
-
Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը մեղավոր ճանաչվեց
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։ Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը, 3 տարի ժամկետով արգելք՝ որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու վրա, 1,3 մլն դրամի տուգանք։ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է 2022-ի մարտի 30-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ընկերության օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք, իսկ մեկ այլ դրվագով արտակարգ իրավիճակների նախարարը ստացել է ջեռուցման համակարգի տեսքով կաշառք՝ համապատասխան անձին […]
-
«Մսյո Ազնավուրը»՝ մեծ էկրաններին. ազնավուրյան երգ, կարոտ, արցունքներ
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցի օրը՝ դեկտեմբերի 7-ին, դիտեցի «Մսյո Ազնավուր» գեղարվեստական ֆիլմը, որն ավարտվում էր վավերագրական կադրերով, որտեղ հանճարեղ հայը գլխիկոր քայլում էր հողին իսպառ հավասարված շենքերի ավերակների միջով։ Հայաստանի հետ Ազնավուրի կապն այս ֆիլմում ընդամենն այս վավերագրական կադրերն են, եթե չհաշվենք կինոնկարի սկզբնական կադրերը, որոնք նույնպես վավերագրական են և ցեղասպանության ու հայերի բռնագաղթի ծանոթ տեսարաններ են։ Այսքանով հանդերձ՝ մսյո Ազնավուրը հայ է ամբողջ ֆիլմում։ Խոսքն այն մասին չէ, որ երեք-չորս անգամ նրան հարցնում են՝ հրեա՞ ես, և լսում պատասխանը՝ ոչ, ես հայ եմ։ Հարցնում են Էդիթ Պիաֆն ու Ֆրանսիան բռնազավթած ֆաշիստական բանակի զինվորը, որը ստիպում է իջեցնել […]
-
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսային կետով
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով` սահմանելով 7 %: ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,50 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 5,50 %: Կենտրոնական բանկը 2023-ի հունիսից սկսած իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դրա նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը:
-
Սուրիահայութիւնը պիտի աջակցի Սուրիոյ վերականգնումին․ Բերիոյ թեմ
Կիրակի օր, Բերիոյ Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը. «Սուրիական հայրենիքին մէջ փոփոխութիւններու այս փուլին, մեր ժողովուրդի զաւակներուն կը յորդորենք ըլլալ զուսպ եւ զգուշաւոր, այս ժամերուն բնակարաններէն միայն անհրաժեշտութեան պարագային դուրս գալ: «Հայ համայնքը միշտ եղած է ու պիտի մնայ սուրիական հայրենիքի բարօրութեան եւ բարգաւաճման սատարող, երկրի տարածքային ամբողջականութեան եւ սուրիական ընկերութեան տարբեր բաղադրիչներու խաղաղ գոյակցութեան ջատագով: «Այս երկրին մէջ դարարմատ ու կառուցողական ներկայութիւն ունեցող սուրիահայութիւնը համատեղ աշխատանքով պիտի շարունակէ աջակցիլ Սուրիոյ վերականգնումի բազմաբնոյթ աշխատանքներուն: «Խաղաղութիւն կը մաղթենք սուրիական հայրենիքին, իսկ Հալէպէն առժամաբար մեկնողներուն` ապահով ուղիներով բարի վերադարձ, որպէսզի միասին, ձեռք-ձեռքի նպաստենք երկրի բարգաւաճման»: Նշենք, որ Հալէպի ռազմական կառավարման […]