Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր․ «Այս համատեքստում, կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը»։

«Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժաղովի նիստ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել