Nike ընկերությունը ներկայացրել է այն գնդակը, որը օգտագործվելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
Գնդակը ստացել է Nike Maxim անվանումը և իր մեջ ներառում է ընկերության վերջին նորամուծությունները՝ ստանալով ավելի սլացիկ ընթացք ու հետագիծ: Հաղորդվում է, որ Maxim-ն իրենից ներկայացնում է հնգաշերտ սֆերա: Գնդակն արժե 90 ֆունտ ստերլինգ:
Մարզական գործընկեր SportArmenia.com