Շախտյորում մտածում են Հենրիխ Մխիթարյանին փոխարինողների մասին

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Դոնեցկի «Շախտյորը» նախկինում հետաքրքրություն է ցուցաբերել Խարկովի «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Թայսոնի նկատմամբ։ Այն բանից հետո, երբ մամուլում հայտնվեցին Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու մասին տեղեկությունները, ուկրաինական մամուլը սկսեց քննարկել հայ կիսապաշտպանին հնարավոր փոխարինողների ցուցակը։

Ինչպես գրում է Newsru.ua ուկրաինական կայքը, Թայսոնն արդեն մոտ ժամանակներում կարող է տեղափոխվել դոնեցկյան ակումբ, որի համար Ռինատ Ախմետովը կվճարի 15 մլն եվրո։ Սա ավելի քան 2 անգամ ավելին է, քան այն գումարը, որը «Մետալիստը» վճարեց 2010-ին Թայսոնի տրանսֆերի համար։

Մեկնաբանել