Ի՞նչ դասեր ենք քաղել 2020-ի պատերազմից և ի՞նչ պետք է անել․ հայացք Ստեփանակերտից

Նոյեմբերի 15-ին Ստեփանակերտում կայացավ «Փոթորիկ Կովկասում» գրքի հայերեն հրատարակության շնորհանդես-քննարկումը։ Գիրքը հայ, ռուս, թուրք և օտարազգի հեղինակների հոդվածների ժողովածու է, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմի քաղաքական և մարտական կողմերին։ Գիրքը 2021-ի հունիսին ռուսերեն հրատարակել է Մոսկվայի Տեխնոլոգիաների և ռազմավարությունների կենտրոնը՝ Ռուսլան Պուխովի խմբագրությամբ։

Քննարկմանը մասնակցում էին Արցախի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, ՊԲ պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը, ՊԲ պահեստազորի սպա, Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը և քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։

Մեկնաբանել