Պապիկյանն ԱՄՆ զինված ուժերի գեներալի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: