Twitter-ում գրառում կատարելուց առաջ լավ կլինի, որ Ֆերդինանդը պետք է երկար մտածի. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ այսուհետ Twitter-ում գրառումներ անելուց առաջ Ռիո Ֆերդինանդը ավելի լավ կանի, որ երկար մտածի, տեղեկացնում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ կարգապահական կոմիտեն տուգանալ էր Ֆերդինանդին 45 հազար ֆունտով Էշլի Քոուլի հետ կապված գրառման համար: Քոուլը դատարանի առաջ որպես վկա էր հանդես եկել Ֆերդինանդի եղբոր ու Ջոն Թերրիի գործի ժամանակ: Դրանից հետո Ֆերդինանդը մեջբերեց մեկ ուրիշի գրառումը, որում Քոուլին անվանել էին «շոկոլադե պաղպաղակ»: Դա բրիտանական բարբառում նշանակում է «սև արտաքինից, սպիտակ ներսից»:

«Նա հասուն մարդ է, բայց մի բան անելուց առաջ պետք է երկար մտածել: Մեկ խոսքը կարող է փոխել ամեն ինչ, իսկ հետդարձի ճամփա չկա: Ես չգիտեմ ինչ է այդ Twitter-ը, չեմ հասկանում՝ մարդու ինչին է դա պետք: Հրահանգել եմ խաղացողներին, որ ոչ մի բան չգրեն ակումբի մասին»,- հայտարարել է Ալեքս Ֆերգյուսոնը:

Մեկնաբանել