Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան։ Այս մասին նոյեմբերի 17-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Նրա տեղեկացմամբ՝ Լավրովը մասնակցելու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին Երևանում։