Հայաստանը 200 մլն դոլար վարկ է վերցնում

Հայաստանի ֆինանսների նախարարությունը Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 100 մլն եվրո, իսկ Ասիական զարգացման բանկի հետ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային համաձայնագրեր է ստորագրել։

«Ֆինանսավորման հիմնական նպատակներն են ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, ինչպես նաև մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ուշագրավ է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77,2 մլրդ դրամով կամ 5,8%-ով: Հարկային եկամուտները 2022-ի առաջին 9 ամիսներին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24,2%-ով գերազանցել են 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հունվար-սեպտեմբերին պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։

Մեկնաբանել