Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստում կքննարկվի Հայաստանին օգնության տրամադրելու հարցը
Նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները․ «Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը»։ 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնելու է Բելառուսին։ Նոյեմբերի 23-ի նիստում քննարկվելու է Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ինչպես նաև նախագահությունը ստանձնող Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացնելու է հաջորդ տարվա առաջնահերթությունները։ Խորհրդի նիստի մեկնարկից առաջ տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ … Continue reading Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստում կքննարկվի Հայաստանին օգնության տրամադրելու հարցը
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed