Տեղահանված հադրութցիները հայրենիքում հայրենիք են փնտրում

Նախքան 2020-ի պատերազմը Հադրութի շրջանն ուներ 13 500 բնակիչ։ Նրանք ամբողջությամբ տեղահանվել են 2020-ի պատերազմի հետևանքով։ 4 000 մարդ վերադարձել է Արցախ, ապաստանել Ստեփանակերտում, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններում։ Մոտ 6 000-ը մնացել են Հայաստանում, իսկ 2 500 – 3 000 մարդ լքել է երկիրը։ Սկզբնական շրջանում բոլոր տեղահանվածները ստանում էին ֆինանսական և մարդասիրական օգնություն, անվճար բժշկական աջակցություն։ Հադրութցիների խնդիրները բազմաթիվ են՝ սոցիալականից, մշակութայինից մինչև իրավական ու քաղաքական։

ՍիվիլՆեթը զրուցել է տեղահանված հադրութցիների հետ, փորձել հասկանալ նրանց խնդիրները, թե ինչպես են պատկերացնում կամ պատկերացնում են արդյոք իրենց վերադարձը Արցախ։

Տեսանյութը պատրաստվել է Ստեփանակերտի մամուլի ակումբի «Բռնատեղահանվածների խնդիրների լուսաբանում՝ նրանց իսկ ակտիվ մասնակցությամբ» ծրագրի շրջանակում։

Մեկնաբանել