Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Նոյեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը:

«Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում: Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել