Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- նշել է նա։

Թորոսյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել