Նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկեց Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը։ Բացման խաղում Էկվադորը 2:0 հաշվով հաղթեց հյուրընկալող երկիր Կատարին։
Էկվադորն ու Կատարը ընդգրկված են A խմբում։ Այս խմբի մյուս հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին` Սենեգալը կխաղա Նիդերլանդների հետ։ Այսօր տեղի կունենան նաև B խմբի առաջին հանդիպումները։
Ներկայացնում ենք այսօր՝ նոյեմբերի 21-ին, կայանալիք խաղերը․
Անգլիա – Իրան, ժամը 17:00 (B խումբ)
Սենեգալ – Նիդերլանդներ, ժամը 20:00 (A խումբ)
ԱՄՆ – Ուելս, ժամը 23:00 (B խումբ)