Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 1 373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 8,5 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 144 մարդ, մահվան դեպք չի արձանագրվել։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 307 քաղաքացի։

Մեկնաբանել