Օխլոկրատիային փոխարինելու է բռնապետությունը՝ սուր ազգայնական շեշտերով. Արամ Աբրահամյան

Հայաստանի իշխանություններն անկեղծ չեն միջազգային գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ: Նրանք բոլոր ուժային կենտրոնների առաջարկներին համաձայնում են՝ չնայած այդ կենտրոնների սուր հակասություններին․ ասում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Աբրահամյանը նկատում է՝ չի զարմանա, եթե նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցից հետո որոշվի, որ Կոնստանտին Զատուլինն այդքան էլ վատ մարդ չէ և թույլատրեն նրա մուտքը Հայաստան:

Մեկնաբանել