Նոյեմբերի 23-ին Փաշինյանը կհանդիպի Պուտինի հետ

Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հանդիպում ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, իհարկե, այն ծրագրվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 23-ին։

***

Նոյեմբերի 23-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները․ «Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնության տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը»։

Մեկնաբանել