Հայկական արտադրանքը և ԵՄ շուկան․ ինչպես հասնել

Եվրոպական միությունը և Առևտրի միջազգային կենտրոնը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ հայ գործարար համայնքի համար գործարկել են Արևելյան գործընկերության Առևտրի աջակցության հարթակը: ԵՄ-ն հայկական արտադրանքի արտահանման երրորդ ամենամեծ շուկան է։ Որոշ կանխատեսումներով՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում արտահանումը դեպի ԵՄ երկրներ 50 տոկոսով աճելու ներուժ ունի։ Որքանո՞վ է բացահայտված այս շուկան հայկական ՓՄՁ-ների համար, ի՞նչ գործիքներ է տրամադրում այս հարթակը ԵՄ շուկայում հաջողության հասնելու համար․ այս և այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Առևտրի միջազգային կենտրոնի հայաստանյան ծրագրերի ղեկավար Կարեն Գևորգյանի հետ։

Մեկնաբանել