Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Մեկնաբանել