- Ստամբուլի պայթյունից հետո Թուրքիան համաժամանակյա ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջանների դեմ
- Թուրքիայում խոսել են ռազմական գործողությունների ուղերձների մասին
- ԱՄՆ-ի հետ բանակցություններում F-16 ռազմական կործանիչների ձեռքբերման հարցում դրական դինամիկա կա․ Էրդողան
-
Արցախցիների առաջին խումբը հասավ Կոռնիձոր
Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է տեղում աշխատող՝ ՍիվիլՆեթի լրագրող Արմինե Սիմոնյանը։ Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։ Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ: Մարզի ղեկավարը, անդրադառնալով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ պատրաստվածություն ունի մարզը, եթե անհրաժեշտ լինի մեծ թվով վիրավորներ տեղափոխել Սյունիք, Ղուկասյանը պատասխանեց․ «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են: Այս պահին Երևանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները ևս պատրաստ են: Կոռնիձորի […]
-
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերփով՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես»,- ասել է նա։ Ուղերձն ամբողջությամբ ստորև։ Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են […]
-
Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին միջանցք պարտադրելը․ Արարատ
Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից. այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին իր ելույթում։ «[…] Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Որպես ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է ինքնիշխանության, ազգային իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնության իրագործմամբ։ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցությանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամյակ […]
-
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է․ փաստաբան
Լևոն Քոչարյանը ձերբակալվեց․ այս մասին Ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը չորս կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրեդել է: Լ. Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը։ «Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ. Քննչական կոմիտեին […]
-
Եթե արցախցիներին «ուղիղ սպառնալիք չկա»․ հարցեր Նիկոլ Փաշինյանին
Նարեկ Սուքիասյան, ԵՊՀ Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Եվլախում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո, երբ Ստեփանակերտում տասնյակ հազարավոր մարդիկ դրսում վառարանների վրա սնունդ էին պատրաստում, Մարտակերտը, Մարտունին ու բազմաթիվ գյուղեր կտրված էին Ստեփանակերտից կամ գտնվում էին անլուր շրջափակման մեջ, երբ դեռ մի քանի ժամ առաջ Ստեփանակերտի թաղամասերում լսվում էին կրակոցներ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուղերձում հայտարարեց․ «Հիմա՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»։ Հաջորդ առավոտյան, անգամ քննադատության մեծ տարափից հետո, կառավարության նիստում նա երկրորդեց․ «որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները՝ մեր հայրենակիցները, կարող են […]
-
Հայաստանի բժիշկները պահանջեցին տարհանել Արցախից վիրավորներին
Սեպտեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ բուժաշխատողներ էին հավաքվել։ Նրանք պահանջում էին կազմակերպել Արցախից վիրավորների տարհանումը, բուժաշխատողների տեղափոխումը Արցախ՝ կոլեգաներին օգնելու նպատակով։ Կարմիր խաչի գրասենյակից հավաքվածներին տեղեկացրին, որ այս հարցերով զբաղվելու համար պետք են որոշում կայացնղների համաձայնությունները։