Աշխարհի առաջնություն 2022. խաղային երկրորդ օրվա արդյունքները

Նոյեմբերի 21-ին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղային երկրորդ օրը, տեղի ունեցան A և B խմբերի հանդիպումները։

Օրվա առաջին խաղում Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով (6:2) հաղթեց Իրանի ընտրանուն։

Խաղում դուբլ ձևակերպեց Բակայո Սական, Անգլիայի կազմում գոլի հեղինակներ դարձան նաև Ջուդ Բելինգհեմը, Ռահիմ Ստերլինգը, Մարկուս Ռաշֆորդը և Ջեք Գրիլիշը։ Իրանի հավաքականի երկու գոլերն էլ հեղինակեց Մեհդի Տարեմին։

Նիդերլանդների հավաքականը A խմբի երկրորդ խաղում 2:0 հաշվով հաղթեց Սենեգալին։ Առաջին տուրից հետո A խումբը 3-ական միավորով գլխավորում են Էկվադորի և Նիդերլանդների հավաքականները։

Վերջին խաղը ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականների միջև էր, որոնք ընդգրկված են B խմբում։ Այս հանդիպմանը թիմերը հաղթողին չորոշեցին։ Առաջին խաղակեսից հետո Միացյալ Նահանգները հաղթում էր 1:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում Ուելսի առաջատար Գարետ Բեյլը 11-մետրանոցից գրավեց մրցակցի դարպասը։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով։