Վանաձոր․ Հայաստանի առաջին լեռնահեծանվային պարկը՝ Boo Mountain Bike Park

Վանաձորում հոկտեմբերից գործում է Հայաստանի առաջին լեռնահեծանվային պարկը՝ Boo Mountain Bike Park-ը։ Այն ստեղծել են Էմմա Պետրոսյանը և Վաղինակ Կարապետյանը, որոնք Երևանից են տեղափոխվել Վանաձոր։ «Էնքան սիրեցինք լեռները, Վանաձորը, միանգամից որոշեցինք հիմնական, մեծ ծրագիր անենք էստեղ»,- պատմում Էմման։

Boo Mountain Park-ում կա հեծանվային փամփթռեք՝ հատուկ լեռնային արահետ, որը տարածաշրջանում առաջինն է։ Արահետներից օգտվելն անվճար է, եթե այցելուներն ունեն սեփական հեծանիվ և սաղավարտ։ Կա նաև հեծանիվների վարձույթ և սրճարան։

Ծրագրին աջակցել են Եվրամիության EU4Business ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամը և Velosolutions ընկերությունը։

Մեկնաբանել