Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 մեքենա է նվիրել

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին շտապօգնության նոր սերնդի 39 մեքենա է նվիրել։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը:

«Շտապբուժօգնության մեքենաները նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար»,- ասված է հաղորդագրությունում։