Առաջին անակնկալը աշխարհի առաջնությունում․ Արգենտինան պարտվեց Սաուդիան Արաբիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի առաջին խաղում մրցեցին Արգենտինայի և Սաուդիան Արաբիայի հավաքականները։ Առաջին խաղակեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին, սակայն երկրորդ կեսում Սաուդիան Արաբիային հաջողվեց երկու գնդակ խփել և 1:2 հաշվով կամային հաղթանակ տոնել։

Արգենտինայի հավաքականից աչքի ընկավ Լիոնել Մեսսին, իսկ Սաուդիան Արաբիայի գոլերը հեղինակեցին Սալեհ Ալշեհրին և Սալեմ Ալդավսարին։

C խմբի մյուս երկու թիմերը՝ Մեքսիկան և Լեհաստանը, միմյանց դեմ կպայքարեն նոյեմբերի 22-ին ժամը 20:00-ին։

Մեկնաբանել