Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նոյեմբերի 22-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։

ՊՆ հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Մեկնաբանել