Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Զվարթնոց» օդանավակայանում Սերգեյ Լավրովին դիմավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
ՌԴ արտգործնախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: