ՀԱՊԿ նիստում քննարկվելու են շատ կարևոր հարցեր, նշում է Միրզոյանը

Նոյեմբերի 22-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը։

Բացման խոսքում Արարատ Միրզոյանը ասել է, որ քննարկվելու են շատ կարևոր հարցեր՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ ՀԱՊԿ համար:

«Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Մեր օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Դրանից հետո Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Մեկնաբանել