Ադրբեջանը տարբեր հրաձգային զենքերից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- նշել է Թորոսյանը։

Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել