Արայիկ Հարությունյանը հետ է կանչել Արցախի սահմանադրության փոփոխության նախագիծը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Արցախի նախագահի աշխատակազմից նշում են, որ նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ «ներքին համերաշխությունն ու միասնականությունն ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում»։

***

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սահմանադրության փոփոխությամբ՝ նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Մեկնաբանել