Հայաստանի շախմատի հավաքականներն Օլիմպիադային պատրաստվում են Ծաղկաձորում

Օգոստոսի 27-ին Ստամբուլում սկսվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականներն իրենց ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը 40-րդ Համաշխարհային օլիմպիադայում հանդես կգա հետևյալ կազմով. Լևոն Արոնյան (2825), Սերգեյ Մովսեսյան (2698), Վլադիմիր Հակոբյան (2697), Գաբրիել Սարգսյան (2679), Տիգրան Լ. Պետրոսյան (2657):

Հայաստանի կանանց հավաքականի կազմը հետևյալն է. Էլինա Դանիելյան (2484), Լիլիթ Մկրտչյան (2449), Լիլիթ Գալոյան (2349), Մարիա Կուրսովա (2338), Աննա Հայրապետյան (2203):

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել