ՀԱՊԿ-ից դուրս գանք՝ այլընտրանքը կգտնենք. ակցիա Երևանում

Մինչ Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում հանդիպումներ ու նիստեր են ընթանում, Ազատության հրապարակում այդ կազմակերպությունից դուրս գալու հանրահավաքն էր։ Կազմակերպիչների պնդմամբ՝ ՀԱՊԿ-ի անդամակցությունը Հայաստանին, բացի վնասներից, ոչինչ չի տվել։ Նրանց խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանի համար կբացվեն «նոր պատուհաններ»։ Հանրահավաքի մասնակիցները Հայաստանի իշխանություններին կոչ արեցին այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկել։

Մեկնաբանել