Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն»,- հայտնել է նա։

Թորոսյանը տեղեկացնում է, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել