Մանչեսթեր Սիթին ցանկանում է երկարաձգել Բալոտելիի հետ

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիին։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ․-ին, սակայն ակումբը ցանկանում է առաջիկա կես տարվա ընթացքում երկարաձգել այն, որով ֆուտբոլիստը շաբաթական կստանա 255 հազար ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ իտալացին «քաղաքաբնակների» կազմում հանդես է գալիս 2010 թվականից, որի ընթացքում 60 խաղում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել