Ալիևն ու Խովաևը քննարկել են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր

Նոյեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ։

Նոյեմբերի 14-ին Իգոր Խովաևը Երևանում հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի ղեկավարն այդ հանդիպմանը վերահաստատել էր, որ Հայաստանը պաշտպանում է ռուսական առաջարկները, «որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ»։

Մեկնաբանել