Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան․ ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել