Բրազիլիան հաստատեց ֆավորիտությունը, Պորտուգալիան հաղթանակով մեկնարկեց․ ԱԱ 2022-ի նոյեմբերի 24-ի արդյունքները

Նոյեմբերի 24-ին կայացան ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին չորս հանդիպումները։

G խմբում Շվեյցարիան նվազագույն հաշվով առավելության հասավ Կամերունի նկատմամբ։ Շվեյցարացիների միակ գոլը խփեց կամերունական արմատներ ունեցող Բրիլ Էմբոլոն։

G խմբի մյուս խաղում Բրազիլիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Սերբիայի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը։

H խմբում ընդգրկված Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականների հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Խմբի մյուս խաղում Պորտուգալիան գոլառատ խաղում հաղթեց Գանայի հավաքականին։ Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Կրիշտիանո Ռոնալդուն։ Պորտուգալացիների կազմում աչքի ընկան նաև Ժուաո Ֆելիշը (78-րդ րոպե) և Ռաֆաել Լեաոն (80-րդ րոպե)։ Գանայի գոլերը հեղինակեցին Անդրե Այուն (73-րդ րոպե) և Օսման Բուկարին (89-րդ րոպե):

Մեկնաբանել