Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու հաղորդագրությունը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Մեկնաբանել