Ռուսաստանում առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի ծրագրվում․ Պեսկով

Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում Ռուսաստանում չի ծրագրվում․ նոյեմբերի 25-ին լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անընդհատ շարունակում է աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնականը – խմբ․) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է … Continue reading Ռուսաստանում առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի ծրագրվում․ Պեսկով