Ռուսաստանում առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի ծրագրվում․ Պեսկով

Լուսանկարը՝ արխիվային

Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում Ռուսաստանում չի ծրագրվում․ նոյեմբերի 25-ին լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն անընդհատ շարունակում է աշխատանքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա:

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնականը – խմբ․) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է մեկ պայմանով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս պետք է մասնակցի բանակցություններին։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» համաժողովի ժամանակ։

Մեկնաբանել