Հակառակորդը Մարտունիում և Մարտակերտում կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ

Արցախի ներքին գործերի նախարարությունը սահմանային խախտումներ է արձանագրել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, թիրախում եղել է խաղաղ բնակչությունը։

«Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

ՆԳՆ-ից նշում են, որ ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:

«Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել