Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների միջև բանակցային գործընթացի և սահմանազատման վերաբերյալ։
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում Ալիևը հանդիպում էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։