Ռոբին վան Պերսին կպարգևատրվի, եթե մինչև 2016 թվականը մնա Մանչեսթեր Յունայթեդում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 10 մլն ֆունտ ստերլինգ պարգևավճար կտա Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսիին, եթե նա մինչև պայմանագրի ավարտը (2016թ.) մնա «Յունայթեդում»: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի տվյալներով` 10 մլն ֆունտը կվճարվի աստիճանաբար, ընդ որում` այս թիվն իր մեջ չի ընդգրկում Չեմպիոնների լիգայում, Անգլիայի առաջնությունում և գավաթում հաղթանակների դիմաց նախատեսված բոնուսները:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոբին վան Պերսիի տրանսֆերի համար «Արսենալին» վճարել է 24 մլն ֆունտ ստերլինգ: Հոլանդացու շաբաթական աշխատավարձը կկազմի 235 հազար ֆունտ:

Մեկնաբանել