Նովակ Ջոկովիչը մոտ է Անդրե Աղասու նվաճումը կրկնելուն

ATP վարկանիշային աղյուսակի 2-րդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կարող է 1990 թվականից հետո դառնալ 4-րդ թենիսիստն, ում հաջողվել է հաղթել Masters շարքի երկու իրար հաջորդող մրցաշարերում՝ Կանադայում (Տորոնտո կամ Մոնրեալ) ու Օհայոյում (Ցինցինատի):

1995 թվականին նման հաջողության հասել է հայազգի թենիսիստ Անդրե Աղասին, 1998-ին՝ ավստրալացի Պատրիկ Ռաֆթերը, իսկ 2003-ին՝ Էնդի Ռոդիկը: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Ցինցինատիի Masters-ի եզրափակչում Նովակը մրցելու է Ռոջեր Ֆեդերերի դեմ: