Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները երեկ հերքել էին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները, թե հայկական կողմերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։