Աշխարհի առաջնություն 2022. նոյեմբերի 28-ի խաղացանկը

Նոյեմբերի 28-ին տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի վերջին հանդիպումները։ Այսօր կայանալիք չորս խաղերը ներկայացնում ենք ստորև․

Կամերուն – Սերբիա, ժամը 14:00 (G խումբ)

Հարավային Կորեա – Գանա, ժամը 17:00 (H խումբ)

Բրազիլիա – Շվեյցարիա, ժամը 20:00 (G խումբ)

Պորտուգալիա – Ուրուգվայ, ժամը 23:00 (H խումբ)

Առաջին տուրից հետո G խումբը 3-ական միավորով գլխավորում են Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Կամերունն ու Սերբիան դեռևս միավորներ չեն վաստակել։

H խմբի առաջատարը Պորտուգալիան է` վաստակած 3 միավորով։ Առաջին խաղից հետո Հարավային Կորեան ունի 1, Ուրուգվայը` 1, Գանան` 0 միավոր։