Ալիևն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Նոյեմբերի 25-ին Ալիևը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել էր խաղաղության պայմանագրի հարցը։ Դրանից մեկ օր առաջ էլ՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում Ադրբեջանի ղեկավարը հանդիպում էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։