«Լուսէ»․ շոկոլադը կրթում է արցախցի երեխաներին և լուծում կանանց զբաղվածության հարցը

Նարինե Հակոբյանը 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել է Քաշաթաղի շրջանից: Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց վերադարձել է Ստեփանակերտ և իր զբաղվածության խնդիրը լուծելու համար որոշել սեփական բիզնեսն ունենալ: Նա «Լուսէ» կրթական շոկոլադների ձեռնակատիրությունն է հիմնել և երկու շաբաթ առաջ սկսել շոկոլադների վաճառքը: Շոկոլադների սալիկները կրթական են՝ երեխաներին սովորեցնում են գույներ, առարկաներ, մարմնի մասեր, հեքիաթներ և այլն: Նարինեն մտադիր է ընդլայնել իր բիզնեսը՝ սեփական աշխատավայրն ունենալ ու իր թիմում ընդգրկել զինվորականների կանանց։